211652_close_icon
views-count1908 դիտում article-date 12:00 25-02-2015

Կամավոր հանձնել են զենք-զինամթերք

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Կարեն Բ.-ն և կամավոր հանձնել ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 10 փամփուշտ, լուսարձակող փամփուշտ և ծխագլանակ: *** Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Արամ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող, որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Խաժակ Ու.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաշեն «գրիչ-ատրճանակ» և 5.45 մմ տրամաչափի 117 փամփուշտ: *** Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1994 թ. ծնված Սարեն Վ.-ն հանձնել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 46 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր