763 դիտում
13:22 25-02-2015
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է միջազգային համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ փետրվարի 23-ից 25-ը մասնակցում է ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում անցկացվող Բարեվարքության ամրապնդման թեմայով համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և ՆԱՏՕ-ի Բարեվարքության ամրապնդման նախաձեռնության համատեղ ուժերով։
Մասնակիցների թվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դեսպաններ, դիվանագետներ, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, բարձրաստիճան զինվորականներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։
Համաժողովի առաջին օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ ՊՆ կողմից Բարեվարքության ամրապնդման իրականացման և, մասնավորապես, ինքնագնահատման գործընթացը, այդ հայեցակարգի ամրապնդման ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերը, ակնկալվող ինստիտուցիոնալ մոտեցումները, ինչպես նաև՝ մասնակցող երկրներին առաջարկություններ են ներկայացվել Բարեվարքության ամրապնդման հայեցակարգի զարգացման ու դրա տարածման վերաբերյալ։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները դրական են գնահատել և շնորհակալություն հայտնել Արա Նազարյանին անկեղծ ու կառուցողական ելույթի և պատվիրակության ակտիվ մասնակցության համար։ Պատվիրակության անդամներն ակտիվորեն ընդգրկված են եղել նաև համաժողովի սինդիկատային խմբերի քննակումներին։
Պատվիրակության վերադարձից հետո համաժողովի արդյունքները կամփոփվեն և կմշակվի Բարեվարքության ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ և համակարգային մոտեցումների փաթեթ։
Նմանատիպ նյութեր
3659 դիտում
21:11 12-09-2017
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին
1958 դիտում
15:56 07-09-2016
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին
Այս բաժնից
2533 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել