211652_close_icon
views-count1451 դիտում article-date 12:26 25-02-2015

Անկարայում ձերբակալել են Ֆեթուլլահ Գյուլենի 54 համախոհների

Թուրքիայի մայրաքաղաք ԱՆկարայում ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել, որոնց ժամանակ ձերբակալել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ 1 հակառակորդ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի 54 կողմնակից: Թուրքական ԶԼմճները հաղորդում են, որ ոստիկանությունը գործողությունները սկսել է այսօր առավոտյան մայրաքաղաքի 20 թաղամասերում: Օրեր առաջ հայտնի էր դարձել այն մասին, որ գյուլենական շարժման դեմպայքարի շրջանակներում Թուրքիայի պետական կառույցներում սպասվու են վերջին ժամանակաշրջանի ամենամեծ կադրային մեծ փոփոխությունները և փոխվելու են պետական խոշորագույն հաստատությունների գրեթե բոլոր ղեկավարները:

Նմանատիպ նյութեր