211652_close_icon
views-count1164 դիտում article-date 08:09 25-02-2015

Պաշտոնական վիճակագրությունը հաստատում է տնտեսության անկումը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այն կանխատեսումները, որ այս տարի Հայաստանում տնտեսական ճգնաժամեր են սպասում, պաշտոնական վիճակագրությամբ արդեն սկսում են հաստատվել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 6,3%-ով առևտրի շրջանառությունը նվազել է 7,4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 19,7%-ով, իսկ արտահանումը 21,9%-ով: Ավելին՝ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ տնտեսության վիճակը գնալով ավելի է վատթարանալու, և չկա մեկ գործոն, որը լավատեսական սպասում կարող է հաղորդել: Իհարկե, արտերկրից եկող տրանսֆերտների՝ հունվար ամսվա թիվը դեռևս չի հրապարակվել, սակայն կասկածից վեր է, որ այն ևս էապես նվազած կլինի: ՀՀ իշխանությունները միայն մեկ բանով են զբաղված՝ փորձում են միջազգային կառույցներից նոր վարկեր ներգրավել, բայց այս գործում էլ դեռևս հաջողության չեն հասել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր