Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 24-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 24-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 11/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող 7 տարեկան երեխան չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխան քնած է եղել:
***
Փետրվարի 24-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 11/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 24-ին, ժամը 16.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի նրբանցքի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: