Էրդողանը փոխել է իր դստեր անվտանգության աշխատակիցներին
Թուրքական Sabah թերթը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է իր դստեր՝ Սումայա Էրդողանի անվտանգության ողջ աշխատակազմին, որը կապված է նախապատրաստվող մահափորձի հետ:
Թերթի փոխանցմամբ՝ փոխվել են նաև Էրդողանի ընտանիքի մյուս անդամների անվտանգության աշխատակիցները:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածել այն մասին, որ գյուլենական շարժման անդամները պատրաստվում են մահափորձ իրականացնել Սումայա Էրդողանի դեմ հունիսի 7-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնցում հավանական է, որ իր թեկնածությունն կդնի Սումայա Էրդողանը: