2214 դիտում
09:30 24-02-2015
Եթե ես ճաղատ եմ, չեմ կարող ուրիշներին մեղադրել ճաղատության մեջ. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Ընդդիմությանը չհաջողվեց (համենայնդեպս ՝ այս փուլում) իրականացնել իշխանափոխություն: Իշխանությունն օգտագործեց իր վարչական և ուժային լծակները՝ դա թույլ չտալու համար: Ճիշտ այդպես և նույնիսկ առավել «ուժային» եղանակով նախկինում վարվել են Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները: Այնպես որ՝ առաջին և երկրորդ նախագահների կողմնակիցների բոլոր տեսակի բողոքներն անկեղծ չեն: Եթե ես ճաղատ եմ, ես չեմ կարող ուրիշներին մեղադրել ճաղատության մեջ՝ դա կողքից նույնիսկ փոքր-ինչ զվարճալի կթվա:
Բոլոր թիմերում, սակայն, կան հրաշալի, պարկեշտ, համակրելի մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, պետք է շարունակեն զբաղվել քաղաքականությամբ՝ հո չենք կարող այդ նպատակով այլմոլորակայիններին հրավիրել: Նրանք, ովքեր հեռանում են, չպիտի ստվեր գցեն մնացողների վրա և մարդկանց մեջ կասկածներ սերմանեն, թե ովքեր էին անկեղծ գաղափարական մարտիկները, իսկ ովքեր՝ խառնակիչ-պառակտիչները, որոնք «բոլորովին այլ» նպատակներ էին հետապնդում»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1517 դիտում
09:03 25-12-2014
Ստեղծեք Ձերը, առանց քննադատելու ուրիշներին. Առավոտ. խմբագրական
4096 դիտում
09:27 24-01-2015
Չեմ կարող կապ չտեսնել Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման և ադրբեջանցիների ակտիվացման միջև. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»