4099 դիտում
09:27 24-01-2015
Չեմ կարող կապ չտեսնել Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման և ադրբեջանցիների ակտիվացման միջև. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ՝ հակառակորդի սադրանքները ոչ միայն չեն դադարելու, այլև ավելի հաճախակի ու լայնածավալ են դառնալու:
Ես որոշակի ենթադրություններ ունեմ, թե ով է «բզբզում» այդ իրավիճակը և չեմ կարող կապ չտեսնել Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման և ադրբեջանցիների ակտիվացման միջև: Հնարավոր չէ չտեսնել նաև, որ պատերազմական մեր օջախը կապված է Ուկրաինայում և Միջին Արևելքում ընթացող պատերազմների հետ: Եվ այդ առումով շատ կարևոր է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին: Բայց դա նույնպես առանձին վերլուծության թեմա է:
Այստեղ ասածս այն է, որ վիճակը լուրջ է, և մեր իշխանությունը, ոչ իշխանությունը, նախկին և ներկա նախագահները, ընդդիմությունը և հասարակությունը, առանց խուճապի մատնվելու, առանց մարդկանց մեջ հավելյալ անվստահություն սերմանելու պետք է դրսևորեն այդ իրավիճակին ադեկվատ վերաբերմունք: Ըստ երևույթին, վերոհիշյալ ինստիտուտները, պահպանելով բնական հակասությունները, պետբ է նաև միասին մտածեն, թե ինչպես բարձրացնել մեր պաշտպանունակությունը:
Կարիք չկա ասելու, որ դա միայն բանակի գործը չէ: 21-րդ դարում դա նաև պետական կառավարման, տնտեսության, դիվանագիտության, քարոզչության և բազմաթիվ այլ ոլորտների խնդիրն է»,–գրում է թերթի խմբագիրը։
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2214 դիտում
09:30 24-02-2015
Եթե ես ճաղատ եմ, չեմ կարող ուրիշներին մեղադրել ճաղատության մեջ. Առավոտ. խմբագրական
5775 դիտում
10:54 17-11-2017
Ճիշտ օգտագործել ընդվզման ներուժը. «Առավոտ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»