Ստեղծեք Ձերը, առանց քննադատելու ուրիշներին. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Հայաստանում կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ինձ դուր չեն գալիս: Ես ունեմ երկու ճանապարհ. ա/ առավոտվանից գիշեր գրել և խոսել այն մասին, թե որքան վատն են դրանք և ինչ սխալ բաներ են գրում, բ/ իմ սեփական օրինակով ցույց տալ, թե ինշպես, ինչ պատկերացմամբ, պետք է աշխատեն լրագրողներն ու լրատվամիջոցները: Իմ օրինակը պետք է նախևառաջ համոզիչ լինի ինձ համար և երկրորդ հերթին՝ ընթերցողների և մնացած լրագրողների:
Նման ձևով՝ եթե Ձեզ դուր չեն գալիս փոխհարաբերությունները այլ ընտանիքներում, ապա դուք այդ հարաբերությունները կարող եք անվերջ քննարկել ձեր հարազատների հետ և, իհարկե, ներքուստ պարծենալ, որ դուք ավելի լավն եք: Բայց կարող եք նաև Ձեր ընտանիքում հաստատել այն մթնոլորտը, որից թե դուք և թե Ձեր հյուրերը լավ կզգան: Սկզբունքը նույնն է. ոչ միայն խոսել այն մասին, ինչը վատ է, այլև դրա կողքը դնել Ձեր ստեղծած «լավը»:
Այդպես եմ ես պատկերացնում նաև քաղաքական պայքարը, որը չպիտի սահմանափակվի հերթապահ հայհոյանքներով: Ընդդիմադիր կուսակցությունները նախ պետք է ապացուցեն առավելությունները իշխանականի նկատմամբ իրենց կառուցվածքով, բարքերով, մտավոր մակարդակով, քիչ թե շատ մաքուր անցյալով և այլն»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։