2948 դիտում
09:16 24-02-2015
Սկսվում են նոր ժամանակներ. 168 Ժամ
«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«Ազգային ժողովի երեկ մեկնարկած նստաշրջանը սկսվեց «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության բոյկոտով: ԲՀԿ-ն հայտարարեց, որ ստեղծված քաղաքական իրավիճակում բոյկոտում է ԱԺ այս քառօրյա նիստերը և առաջիկայում հանդես կգա իր գործողությունների ու քայլերի մասին հայտարարությամբ: Բոյկոտի մասին ԲՀԿ-ի հայտարարությունից րոպեներ անց քվեարկության դրվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության նախագիծն ԱԺ-ի օրակարգում ընդգրկելու հարցը, որը, բնականաբար, մերժվեց: Բայց առավել ուշագրավն այն է, որ կողմ քվեարկեց ընդամենը 4 պատգամավոր:
Տարիներ շարունակ ՀՀ նախագահի դեմ պայքարող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չքվեարկեց այդ նախագծին: Ըստ ամենայնի՝ ԲՀԿ-ի հետ «քաղաքագիտական վերլուծությունը» դեռևս ուժի մեջ է, և երևի ԲՀԿ-ից են ՀԱԿ-ին խնդրել՝ «չստվերել» իրենց բոյկոտը: Եթե ՀԱԿ-ը հանկարծ կողմ քվեարկեր պաշտոնանկությունն Աժ օրակարգում ընդգրկելու հարցին, հնարավոր է՝ ԲՀԿ-ն նոր, հավելյալ խնդիրներ ունենար: Իսկ ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, ոչ միայն «ըմբռնումով է մոտենում» ԲՀԿ-ի քայլերին, այլ նաև ուժերի չափով զբաղվում է ԲՀԿ-ի պաշտպանությամբ»:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3221 դիտում
10:18 13-03-2018
Պարապ ժամանակներ. չինովնիկները սպասում են նոր կառավարությանը. «Ժողովուրդ»
718 դիտում
19:59 30-05-2015
ՖԻՖԱ-ի համար ծանր ժամանակներ են սպասվում. ՌԴ սպորտի նախարար
951 դիտում
10:05 04-06-2015
Բանկերի համար այնքան էլ լավ ժամանակներ չեն. ՀԱ
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»