ԱՄՆ-ի մթնոլորտում երկնաքար է այրվել. տեսանյութ
NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը հաստատել է, որ ԱՄՆ-ի երկնքում մեծ երկնաքար է այրվել:
Մոտ 220 կգ կշռող երկնային մարմինը երկրի մթնոլորտում շարժվել է մակերեւույթից 100 կմ բարձրության վրա՝ 20 կմ/վայրկյան արագությամբ, այնուհետեւ անհետացել է ռադարների տեսադաշտից:
Գիտնականները «կորցրել» են երկնաքարը, երբ այն գտնվել է Փենսիլվանիա նահանգի Կիտանինգ քաղաքից 20 կմ բարձրության վրա:
Մասնագետների տվյալներով՝ նման չափի երկնաքարերը շատ քիչ դեպքերում են հասնում երկրի մակերեւույթին եւ այրվում են մթնոլորտում: