211652_close_icon
views-count19911 դիտում article-date 21:40 23-02-2015

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 24-ամյա վարորդը Nissan Teana-ով գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Էջմիածին–Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, Էջմիածին քաղաքի բնակիչ, 24-ամյա Արթուր Սարգսյանը իր վարած Nissan Teana մակնիշի 34 VV 530 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, այնուհետև հայտնվել հանդիպակաց մայրուղում, հետո հարվածել ծառին և գլխիվար շրջվել: Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհայն ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի բերվեց, որից հետո քարշակով տեղափոխվեց: Նախնական տվյալներով NISSAN TEANA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 48.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր