4562 դիտում
18:59 23-02-2015
Երևանի 195 դպրոցում աշակերտներ են դանակահարվել
Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասներին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
2015 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 19:20-ին, Արմենիա բժշկական կետրոնից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ նշված կենտրոն կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքով բժշկական օգնության է տեղափոխվել 2000թ. ծնված Բ.Նիկողոսյանը:
Նույն օրը՝ ժամեր անց՝ ժամը 21:45-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ նշված կենտրոն կրծքավանդակի հետին շրջանի պատռված վերքով բժշկական օգնության է տեղափոխվել 14- ամյա, Երևան քաղաքի բնակիչ Վ.Սահակյանը:
Դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ անչափահասները նշված վնասվածքներն ստացել են 2015 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի թիվ 195 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։
Պարզվել է նաեւ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 2015 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, մեղայականով ներկայացել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին: Վերջինս հանձնվել է ծնողի հսկողությանը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
16:54 31-01-2024
Մոսկվան և Կիևը «195-ը՝ 195-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրել
Այս բաժնից
904 դիտում
10:16 03-01-2025
Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
1396 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1255 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն