Արարատյան հայրապետական թեմը պատասխանում է հավատացյալների հարցին, թե արդյոք կարելի է Մեծ պահոց շրջանում թթխմոր օգտագործել:
«Հին ուխտից հայտնի է, որ հրեաները սովորույթի համաձայն բաղարջ հաց՝ անթթխմոր հաց են օգտագործել, սակայն Նոր ուխտի մեջ նման արգելք չկա: Եվ Քրիստոս Ավետարանում հետևյալ համեմատությունն է բերում՝ ասելով. «Երկնքի Արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց» (Մատթ. 13.33)»: