Արարատյան հայրապետական թեմը պատասխանում է հարցին, թե Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է գինի խմել:
Գինին խիստ պահք պահողները կամ չեն խմում ընդհանրապես, կամ խմում են շատ սակավ, բայց արգելված չէ:
Քրիստոս Ավետարանում ասում է. «Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26.41), իսկ գինին թմրեցնող է:
Տ. Խոսրով քահանա Վանեցին իր հուշերում պատմում է հարբեցող մարդու մասին, ով մի առաքինություն ուներ՝ պահքի ընթացքում մի կաթիլ չէր խմում: