Փրկարարները փակ դռներ են բացել
Փետրվարի 23-ին, ժամը 13.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 23-ին, ժամը 13.12 -ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի թիվ 3ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 23-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի տներից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Զ. Ժ.-ի (ծնվ. 1937թ.) դին:
***
Փետրվարի 23-ին, ժամը 08.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 23-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը քնած է եղել: