Ռուսաստանը պատժամիջոցներից ազատվելու համար չի հրաժարվի Ղրիմից. ՌԴ Պետդումայի խոսնակ
Պատժամիջոցներից ազատվելու համար Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Ղրիմից և Սևաստոպոլից, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Tass գործակալությանը տված հարցազրույցում:
«Առաջարկում են դավաճանել նրանց, ովքեր մեզ հավատացել են: Մենք չենք պղծի մեր որդեգրած ուղղությունը և մեզ ճնշելը բացարձակապես անօգուտ է»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ հակամարտությունն առաջինը Ռուսաստանը չի սկսել:
«Դա արել են ամերիկացիները, իսկ նրանց հետևից՝ եվրոպացի գործընկերները, ովքեր օգտագործեցին Ուկրաինայի իրադարձությունները՝ որպես պատրվակ, որպեսզի սրեն Ռուսաստանի հետ հարաբերությունները»,-ասել է Նարիշկինը: