211652_close_icon
views-count16059 դիտում article-date 14:36 23-02-2015

Լրագրողների պահվածքը զայրացրեց ԱԺ նախագահին և նա սպառնաց դիմել անվտանգության աշխատակիցներին

Ազգային ժողովում այսօր նկարների ցուցահանդես էր, որին ներկա էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաև բացման խոքով հանդես եկավ, որից հետո, դեռ նկարները չդիտած՝ լրագրողները շրջապատեցին նրան, որպեսզի նա պատասխանի մի շարք քաղաքական հարցերի, սակայն Գ. Սահակյանին դա դուր չեկավ և նա ասաց, որ եթե այդպես շարունակեն, ստիպված կլինի լրագրողներին դուրս հրավիրելու համար դիմել անվտանգության աշխատակիցներին: Իրենց հերթին լրագրողները պատասխանեցին, որ եկել են լուսաբանելու, սակայն ԱԺ նախագահն ասաց, որ դա ոչ թե լուսաբանել է, այլ՝ մրոտել: Ավելին, դրանով այլանդակում են ոչ միայն քաղաքականությունը, այլև մշակույթը:

Նմանատիպ նյութեր