Հնդկաստանի վարչապետը դատապարտել է «հանուն կովերի պաշտպանության» մարդկանց սպանությունը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ կովերի պաշտպանության համար մարդկանց սպանելը հակասում է հանուն Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի սկզբունքներին: Այդ մասին գրում է BBC-ին:
Ինչպես հայտնում է աղբյուրը` այս հայտարարությամբ վարչապետը հանդես է եկել հինդուիստ տղամարդկանց կողմից մուսուլման պատանու դաժան սպանության վերջին դեպքից հետո:
Հարձակվողները մտածել են, որ նա տավարի միս է տեղափոխում և վերջինիս մեղադրել են սրբապղծության մեջ:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում կովերի սպանությունը խստիվ արգելվում է մի շարք նահանգներում: