Քանի տոննա տիեզերական աղբ է ընկել Երկիր մոլորակի վրա
NASA ամերիկյան տիեզերական գործակալության տվյալներով՝ նախորդ տարի Երկիր մոլորակի վրա 100 տոննա տիեզերական աղբ է ընկել: Գիտնականների խոսքով, Երկրի մթնոլորտում այրվել է շարքից դուրս եկած մոտ 600 արբանյակ, հրթիռների եւ տիեզերական այլ սարքավորումների մասեր:
Աղբային «անձրեւի» հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Նշենք, որ տիեզերքում աղբի խնդիրը դեռեւս առաջնային է: