11076 դիտում
22:33 19-02-2015
Հայաստանի Թայ-Բոքսի հավաքականը պատրաստվում է նոկաուտի ենթարկել Ադրբեջանի հավաքականին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 21-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա Կ-1 ի միջազգային առաջնություն՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների մասնակցությամբ: Առաջնության կազմակերպողն է տվյալ մարզաձևի աշխարհի չեմպիոն Դավիթ Կիրիան:
Հայաստանի հավաքականն է ներկայացնելու Հայաստանի Պրոֆեսսիոնալ Մուայ-Թայի ֆեդերացիան՝ Ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրամյանի և Ռինգ Արմենիա մարտական ակումբի մարզիչ Սմբատ Հարությունյանի գլխավորությամբ:
Վերջինս համոզված է, որ մեր մարզիկները պատրաստ են և համատեղ ուժերով կանեն ամեն ինչ, որպեսզի միջազգային առաջնությանը բարձրանա Հայաստանի եռագույնը՝ նամանավանդ, որ մասնակցում է Ադրբեջանի հավաքականը, ի դեպ, հատկանշելով, որ չկա լարվածություն կամ կոնֆլիկտի պատրաստակամություն հակառակորդ թիմերի նկատմամբ:
«Մենք սպորտսմեն ենք և մեր կռիվը միայն ռինգում է: Հարգում ենք մեր հակառակորդներին՝ որպես սպորտսմեն, սակայն, եթե մենք ենք մտնում ռինգ, ուրեմն միայն մեր դրոշը պետք է բարձրանա արդյունքում: Ապացուցել ենք նախկինում, կակապացուցենք ամեն անգամ»,- վստահաբար ասում է մարզիչ Սմբատ Հարությունյանը:
Անմիջապես Թբիլիսյան Առաջնությունից հետո, մեր մարզիկները պատրաստվելու են աշխարհի առաջնությանը, որը պետք է կայանա Թայլանդում և մի շարք այլ առաջնությունների:
Մաղթենք մեր մարզիկներին հաջողություն՝ կայանալիք կռիվներում:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
Նմանատիպ նյութեր
5133 դիտում
22:36 22-02-2015
Թբիլիսիում Հայաստանի Թայ-Բոքսի հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին
49162 դիտում
20:22 12-10-2020
Նոր քրեական գործ «օրենքով գող»-ի դեմ. «Բոքսի ապեր»-ի շինանյութն ու պարտքատերերը. ինչ է կատարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am