211652_close_icon
views-count2187 դիտում article-date 14:58 22-02-2015

Պորոշենկոյի կինը չի շնորհավորի ամուսնու «Փետրվարի 23»-ը

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն քաղաքացիներին հորդորում է այլեւս չտոնել «Փետրվարի 23»-ը: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում: «Ինչպես գիտեք, ես որոշել եմ «Փետրվարի 23»-ը չճանաչել որպես հայրենիքի պաշտպանի օր: Այդ նպատակով ընտրել ենք Սուրբ Աստվածամոր տոնը՝ հոկտեմբերի 14-ը: Ես հասկանում եմ, որ սովորույթի համաձայն՝ շատ կայանք շարունակելու են իրենց տղամարդկանց շնորհավորել փետրվարի 23-ին: Դա յուրաքանչյուրի ընտրությունն է, բայց այդ օրը պետականորեն իր նշանակությունը կորցրած է համարվում»,-գրել է Պորոշենկոն: Նա նաեւ նշել է, որ իր կինը չի շնորհավորելու իր «Փետրվարի 23»-ը, եւ բոլորին հորդորել է հետեւել օրինակին:

Նմանատիպ նյութեր