211652_close_icon
views-count6718 դիտում article-date 10:59 22-02-2015

Երեւանում բախվել են Toyota-ն ու Lada Priora-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 02:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Երեւան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Վլադիմիր Ստեփանյանի վարած Toyota մակնիշի 555 VV 51 համարանիշի եւ 22-ամյա Արտյոմ Սարգսյանի վարած Lada Priora մակնիշի 15 ՏՍ 477 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Lada-ի վարորդ Ա. Սարգսյանն ու նրա ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 24-ամյա Գեղամ Ոսկանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպք վայր են ժամանել նաեւ ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր