1533 դիտում
21:54 21-02-2015
ՏԿԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Փակ են Ստեփանակերտ-Գորիս, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ և Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սյունիքի մարզի Գորիս Կապան և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Աշոցք-Ամասիա ավտոճանապարհին բուք է և ցածր տեսանելիություն:
Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
1418 դիտում
19:12 18-12-2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
1617 դիտում
10:26 20-12-2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
2033 դիտում
21:18 31-12-2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այս բաժնից
907 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1066 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել