Իրկուտսկում ցրտից տղամարդ է մահացել
Ռուսաստանի Իրկուտսկի Շելեխովսկի շրջանում՝ հանգստյան գոտու մերձակայքում, մի տղամարդ է մահացել:
Ոստիկանությանը չորեքշաբթի օրը դիմել է մի կին հայտնելով, որ իր եղբայրը հանգստյան տան տարածք է գնացել ընկերների հետ, սակայն քանի օր է՝ չի վերադարձել, նրա հետ կապն ընդհատվել է: Որոնողական աշխատանքների արդյունքում ոստիկանները նրա դին հայտնաբերել են անտառի մոտակայքում: Հաստատվել է, որ նրա վրա բռնության հետքեր չեն եղել, և որ մահը վրա է հասել ցրտահարության հետևանքով: