211652_close_icon
views-count2114 դիտում article-date 16:49 21-02-2015

Ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվողը

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 20-ին, ժամը 10.05-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Տիգրան Կ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 5-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 365 հոդվածի 1-ի մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր