Իրանն անջատել է իր միջուկային օբյեկտների ցենտրիֆուգները
ՄԱԳԱՏԵ-ն իր անդամ պետություններին զեկույց է փոխանցել, որում ասվում է, որ Իրանի իշխանությունները երկրի միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման IR-5 տիպի ցենտրիֆուգներն այլևս չեն գործում. դրանք անջատված են, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
«IR-5-ի անջատումը խոսում է ուրանի հարստացման հետ կապված Արևմուտքի մտահոգությունը հաշվի առնելու մասին»,-նշում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի փորձագետներին, ըստ որոնց՝ Իրանի այդ քայլը հույս է ներշնչումն Վեցյակի անդամներին, որ Իրանը չի խախտում 2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնևում կնքված համաձայնագիրը: