211652_close_icon
views-count18371 դիտում article-date 10:18 21-02-2015

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Range Rover-ն ու Opel-ը. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գալստյանի վարած Range Rover մակնիշի 77 ԼԼ 045 համարանիշի և Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 26-ամյա Հայկազ Հակոբյանի վարած Opel մակնիշի 34 FC 673 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Հ. Հակոբյանն ու նրա ուղևորներ՝ 54-ամյա Խաչատուր Մելիքսեթյանը, 15-ամյա Վոլոդյա Մելիքսեթյանը, 57-ամյա Ռուզաննա Խաչատրյանը, 38-ամյա Արևիկ Արզումանյանը և 17-ամյա Անի Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Իսրայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող գազաբենզալցակայանի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Range Rover-ի վարորդ Ն. Գալստյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր