Փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:
Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ավտոճանապարհները, Գյումրի-Բավրա, Վանաձոր-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիա գյուղի և Արթիկ քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհներին առկա է բուք և ցածր տեսանելիություն:
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Արտաշավան գյուղի հատվածում առկա է մերկասառույց:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է:
Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: