3387 դիտում
16:41 20-02-2015
Ներկա պահին եռյակ գոյություն չունի. Րաֆֆի Հովհաննիսյան
Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հաշտեցումը քաղաքական լեգիտիմությունից դուրս է: Այս մասին այսօր` փետրվարի 20-ին, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ եռյակի՝ նախապես հայտարարված հանրահավաքը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո չեղյալ հայտարարվեց, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ այդ օրը՝ այդ ժամին, լինելու է Ազատության հրապարակում եւ պատասխանելու է լրագրողների հարցերին: Նա նշեց, որ եթե այսօր բոլորը միասին Ազատության հրապարակում ներկա լինեին, այս ձյան փաթիլների տակ կունենայինք այլ Հայաստան, բայց ինչ-որ մեկը հավանաբար չի ցանկացել:
«Անցյալ կիրակի շատ ուրախ օր էր ինձ համար, քանի որ եռյակի առաջնորդները ունենան կոնսեսուսով որոշում: Մնացածը չեմ մեկնաբանելու: Ինձ մոտ չարություն չկա»,- նշեց նա:
«Ժառանգության» առաջնորդը նաև ասաց, որ իրենք բաց են բոլոր քաղաքական ուժերի՝ եռյակի, տասնյակի, Գագիկ Ծառուկյանի, Նիկոլ Փաշինյանի, Ժիրայր Սեֆիլյանի առաջ: Միաժամանակ ավելացրեց. «Այսօր այստեղ պետք է հարյուր հազար քաղաքացի լիներ, բայց ցավով եմ ասում՝ այսօր արդեն եռյակ գոյություն չունի:Վերնագիրը ոնց ուզում եք, որոշեք, սիրելի լրագրողներ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով առաջիկա անելիքների մասին, ասաց, որ կունենան հանդիպումներ տարբեր քաղաքական ուժերի եւ ակտիվիստների հետ: Կներկայացնեն հաջորդ նախագահի անունը, բայց իր անունը չի լինելու: «Սերժ Սարգսյանը հանուն հայրենիքի, ժողովրդի եւ իր թոռնիկների պետք է հրաժարական տա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ վաղը լինելու են Գյումրիում՝ գլուխ խոնարհելու Ավետիսյանների հիշատակին:
Հարցին, թե մարտի 1-ին մասնակցելու են ՀԱԿ-ի հանրահավաքին, պատասխանեց, որ իրենք գնալու են սահմանամերձ Չինարի, բայց Երեւանում մնացած կուսակցականները կարող են մասնակցել եւ ծաղիկներ դնել զոհերի հիշատակին: Ընդգծեց նաև, որ այլեւս իրենք այդ խաղից դուրս են:
Նշենք, որ Ազատության հրապարակ էին եկել նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու Արամ Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
2361 դիտում
13:10 02-05-2019
Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ ու թոշակառուներ. Փաշինյանը զայրացավ
Այս բաժնից
916 դիտում
20:03 31-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
7612 դիտում
19:57 31-12-2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի Ամանորի շնորհավորական ուղերձը