Երկու հեծանիվ և բաճկոն գողացողին հայտնաբերեցին
2014 թ. նոյեմբերի 23-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1973 թ. ծնված Վիգեն Մ.-ի նկուղից գողացել են 2 հեծանիվ և բաճկոն` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել 1982 թ. ծնված Արտակ Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]