Չիլիում հրաբուխ է ակտիվացել. տեսանյութ
                        Չիլիում հրաբուխներից մեկի ակտիվացման հետ կապված բարձր պատրաստության աստիճան է հայտարարվել: Վիլարիկի հրաբխի խառնարանում բարձրացել է լավայի մակարդակը եւ սպառնում է տարածվել: 
Շրջակա բնակավայրերը վտանգի տակ են: Խառնարանից արդեն 500 մետր բարձրությամբ գազ է արտանետվել: Զբոսաշրջիկներին արգելել են բարձրանալ լեռը, իսկ շրջակա տարածքների բնակիչներին հորդորել են պատրաստ լինել հնարավոր տարհանմանը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


