Կամչատկայում 2 հրաբուխ է ակտիվացել
Կամչատկայում գտնվող միանգամից երկու հրաբխի խառնարանից մոխիր է արտանետվում: Առավոտյան Շիվելուչ հրաբուխը 9 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել:
Մոխրի տարածման ժանապարհին բնակավայրեր չկան, սակայն եթե քամու ուղղությունը փոխվի, հնարավոր է` մոխիրը թափվի Ուստ-Կամչատսկի շրջանում:
Ժուպանովսկի հրաբուխն էլ, իր հերթին, 6 կմ բարձրությամբ մոխրաշերտ է արտանետել, որը մոտակա բնակավայրերի համար այս պահին վտանգ չի ներկայացնում: