Կամչատկայում 2 հրաբուխ է ակտիվացել
                        Կամչատկայում միանգամից երկու հրաբուխ է ակտիվացել՝ Կլյուչեվսկին եւ Ժուպանովսկին, հայտնում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: 
 
Հրաբուխների արտանետած մոխրաշերտը դեռեւս չի հասել բնակելի տարածքներին: Հրաբուխների շրջակայքում զբոսաշրջային խմբեր չկան: 
Ժուպխանովսկի հրաբուխը 3 կմ բարձրությամբ մոխրաշերտ է արտանետել, իսկ Կլյուչեվսկին՝ 5:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

