ԱՄՆ-ում լեռնագնաց է մահացել
                        ԱՄՆ-ում մահացել է ՌԴ Օմսկի քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Մատրոսովան: Նա աշխատել է Նյու Յորքում որպես ֆինանսիստ եւ զբաղվել լեռնագնացությամբ: Օրերս նա որոշել է հաղթահարել Ուայթ-Մաունտինս լեռնագագաթը: Կնոջը ամուսինն է բերել տեղանք, ինչից հետո նա ինքնուրույն է շարունակել ճանապարհը: 
Լեռնագնացության համար եղանակային պայմանները անբարենպաստ են եղել` ուժեղ քամի եւ  -30 ջերմաստիճան: Եկատերինան փրկարարական ազդանշան է ուղարկել, սակայն փրկարարները չեն կարողացել գիշերը որոնողական աշխատանք սկսել: Իսկ առավոտյան ձնաբքի պատճառով լեռնագնացին գտնել չի հաջողվել: Նրա մարմինը հայտնաբերել են երկու օր առաջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

