Ավստրիայի լեռներում 5 լեռնագնաց է մահացել
Ավստրիայի Զալցբուրգ երկրամասի լեռներում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 5 լեռնագնաց ևս 1-ը վիրավորվել է: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառ է դարձել պարանը, որով նրանք կապված են եղել: Ամենայն հավանականությամբ այն պոկվել է:
Դեպքի վայր են ուղարկվել 5 փրկարարական ուղղաթիռներ: