Գուցե ավելի արագ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, քան եկեղեցին ավարտին կհասցնեն. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է, որ Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի մի անկյունում, բավականին տեսանելի վայրում, օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհի մոտ ռուսական եկեղեցին սկսել է կառուցվել մոտ 2 տարի առաջ: Այս եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ: Աբրահամյանը դեռ 2013-ի սեպտեմբերին վստահեցրել էր, որ եկեղեցու կառուցումը կավարտվի 2014-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս այն կառուցվում է, ու ընդամենը 3-4 բանվոր է աշխատում:
Հավանաբար պարոն Աբրահամյանն այն ժամանակ հստակ ժամկետ էր նշել՝ ոգևորվելով այդ նույն տարվա նույն ամսին Հայաստանի՝ Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին անդամակցելու մասին հայտարարությամբ, և փորձել է ապացուցել հայ-ռուսական դարավոր բարեկամության իսկությունն ու ցանկացել արագ ավարտին հասցնել եկեղեցին: Ո՞վ գիտի, գուցե ավելի արագ Հայաստանը դուրս գա ռուսական միությունից, քան եկեղեցին ավարտին կհասցնեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։