Այլևս ոչինչ չի խանգարում՝ մեկնարկելու սահմանադրական փոփոխությունների գործընթացը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների` ՀՀ իշխանությունների պահանջով ի թիվս այլ խոստումների, ԲՀԿ նախագահը պարտավորվել է նաև, որ ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների գործընթացին որևէ կերպ չի խոչընդոտելու:
Ուստի կարող ենք արձանագրել, որ վերջին ներքաղաքական կռիվներն ավարտելուց հետո իշխանություններին, այլևս ոչինչ չի խանգարում՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկը պաշտոնապես ազդարարելու համար: ՀՀ նախագահը խորհրդարանում այլևս ոչ միայն պարզ, այլ նաև գերակշռող մեծամասնություն ունի:
Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցությունում, այնուամենայնիվ կան պատգամավորներ, ոկքեր կշարունակեն դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին ու նրանք առաջիկա ամիսներին կամաց-կամաց կլքեն կուսակցությունը՝ փորձելով ինքնադրսևորվել այլ տիրույթում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


