Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդես Գերմանիայում
Փետրվարի 17-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Էյնշթեյնի անվան ֆորումում տեղի ունեցավ «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար դոկտոր Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը վարեց Փարիզի նորագույն պատմության ինստիտուտի նախկին ղեկավար, Բեռլինի ազատ համալսարանի նորագույն պատմության պրոֆեսոր Պետեր Շյոթլերը: Ներկաների բազմաթիվ հարցերին պատասխանեց գրքի հեղինակը:
Միջոցառմանը մասնակցեց Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, ով միջոցառման ավարտին պատասխանեց ներկա լրագրողների հարցերին:
Տեղեկանք. «Մահ անապատում: Հայերի ցեղասպանությունը» գրքում հեղինակը պատմական հիմնավորումներով և փաստերով, նոր աղբյուրների տեղեկատվական հիմքերով ներկայացնում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, դրդապատճառներն ու ընթացքը: