Լոռիում հաշմանդամություն ունեցող 20 անձ բուժում է ստացել Աղվերանի առողջարաններում
Լոռու մարզպետի կողմից անցած տարի խրախուսվել են հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և այլ կազմակերպություններ ու անհատներ։ Հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 անձինք նպատակային ուղեգրերով իրենց առողջությունն են բարելավել Աղվերանի առողջարաններում։
Հաշմանդամություն ունեցողների մարզային հանձնաժողովը համագործակցության առաջարկ է ստացել «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանից, որը դրական արձագանք է ստացել, և առաջիկայում հանդիպում տեղի կունենա միության ներկայացուցիչների հետ։
Անցած տարի հաշմանդամներին բաշխվել է 47 սայլակ, բավականին քանակությամբ այլ պարագաներ, այդ թվում՝ օրթոպեդիկ կոշիկներ, գուլպաներ, ձեռնափայտ, հենակ, քայլակ, լսողական սարք, ձայնաստեղծ սարք, պրոթեզավորվել է 48 անձ։
«Երուսաղեմի Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի կողմից հաշմանդամներին բաշխվել են տարբեր պարագաներ։