Փոխվել են Վայոց ձորի մարզի որոշ համայնքների հողերի օգտագործման սխեմաները
Փետրվարի 18 -ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2015 թվականի թիվ 1 նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ:
Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափի գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական մեկ գործը և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական երկու գործերը քննարկելու մասին հարցերը:
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ համաձայնություն տալու որոշում ընդունեց: