Վայոց ձորի մարզպետը տնօրեններին զգուշացրել է խստորեն պահպանել օրենսդրության պահանջները
Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
1. Դպրոցներում արձանագրված իրավախախտումների մասին,
2. Տարիֆիկացիոն ցուցակների կազմման և ներկայացման մասին,
3. 2014-2015 ուստարվա առարկայական օլիմպիադայի մարզային փուլի անցկացման մասին,
4.Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշելու մասին:
Հարություն Սարգսյանը զգուշացրեց կրթական հաստատությունների ղեկավարներին՝ գործունեության ընթացքում խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և նշված հարցերի կատարման գործում ցուցաբերել ամենայն պատասխանատվություն: