Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 19-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 19-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 8-րդ զանգվածի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: