AirAsia-ի կործանված ինքնաթիռի մասին հաշվետվությունը կհրապարակվի օգոստոսին
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Իգնասիուս Ջոնանն այսօր հայտնել է, որ երկրի Տրանստպորտի ազգային անվտանգության կոմիտեն AirAsia Indonesia ավիաընկերության Airbus ինքնաթիռի՝ Ճավայի ծովում կործանման պատճառների մասին հաշվետվությունը կհրապարակվի այս տարվա օգոստոս ամսին:
Ria գործակալության փոխանցմամբ, Ի. Ջոնանը նաև հրահանգել է, որ հաշվետվությունը հնարավորինս անկախ լինի: