784 դիտում
15:59 19-02-2015
ՀՀ գյուղնախարարությունը տեղեկացնում է բույսերի պաշտպանության միջոցներ ներմուծողներին
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ բույսերի պաշտպանության միջոցների ներմուծումը ՀՀ տարածք երրորդ երկրներից իրականացվում է մեկանգամյա լիցենզիայի առկայության դեպքում` համաձայն «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման:
Երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Լիցենզիան տրամադրվում է մինչև մեկ տարի ժամկետով` սկսած դրա գործողության մեջ մտնելու օրվանից։
Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման լիցենզիա ստանալու համար համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցների (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 3808) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի ս.թ. հունվարի 15-ի N 6-Ն հրամանի` անհրաժեշտ է ս.թ. փետրվարի 26-ից դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, իրավաբանական անձանց՝ պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը.
2) հայտի էլեկտրոնային օրինակը.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ:
Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը հայտի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԳՆ «Լիցենզիայի կենտրոն» գործակալություն` հետևյալ հեռախոսահամարով 011 23-55-02:
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
19:11 29-03-2014
Գյուղնախարարությունը հորդորում է պաշտպանական միջոցներ ձեռնարկել ցրտահարության դեմ
3427 դիտում
19:14 18-06-2018
ՀՀ գյուղնախարարությունը տեղեկացնում է պտուղ-բանջարեղեն արտահանողներին
Այս բաժնից
646 դիտում
09:02 06-05-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում
841 դիտում
23:57 05-05-2024
Երթը դեպի Երևան կշարունակվի վաղն առավոտյան
736 դիտում
23:01 05-05-2024
Մայիսի 5-ը Ռազմական ոստիկանության օրն է