211652_close_icon
views-count894 դիտում article-date 16:20 19-02-2015

Դեսպան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ-ի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանյի և Ամերիկյան եզդիական կենտրոնի հիմնադիր Դախիլ Շամոյի հետ: Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց հայ-եզդիական դարավոր բարեկամությունը և եզդիական համայնքի ներդրումը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Դեսպանը, մասնավորապես, նշեց, որ եզդիական համայնքը մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել Հայաստանի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում: Հանդիպմանը քննարկվեցին հայ և եզդիական համայնքային և ազգային կառույցների միջև հարաբերությունների առավել զարգացմանը և ամրապնդմանը, Հայոց ցեղապսանության 100-րդ տարելիցի շրջանակներում համատեղ ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Զրուցակիներն անդրադարձան նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների ներքո ազգային և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրներին, դրանց լուծման շուրջ քայլերի համադրմանը:

Նմանատիպ նյութեր