2731 դիտում
09:16 19-02-2015
Արվում է հնարավորը՝ գազի սակագինը չթանկացնելու համար. «Գազպրոմ Արմենիա»-ի վարչության նախագահ. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի՝ ներկայիս փոխարժեքն արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից և մտահոգության տեղիք է տալիս: Նա հիշեցրել է, որ բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416,56 դրամ/դոլար փոխարժեքը: Նա նաև նշել է, որ մասնագետների կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում, վերլուծություններ են կատարվում՝ զարգացումների հնարավոր սցենարների դեպքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության վերաբերյալ: Վերլուծությունների հիման վրա ընկերությունն ինչ եզրակացության էլ հանգի՝ հետագա քայլերի հետ կապված, հանրությունը պատշաճ ձևով կիրազեկվի: Ամեն դեպքում, տեղեկացնել է, որ արվում է հնարավորը՝ սակագինը չբարձրացնելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3817 դիտում
22:16 12-03-2019
Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է
3867 դիտում
15:14 01-04-2020
«Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով
7282 դիտում
12:54 02-07-2016
«Քրոս» կենտրոնում արվում է ամենայն հնարավորը զինծառայողներին արագ ոտքի կանգնեցնելու համար. տեսանյութ