Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
[color=#CC0000]Հանրապետության տարածքում՝[/color]
Փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-21-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
22-23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-21-ին էապես չի փոխվի, 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի գիշերը նույնքան կնվազի:
[color=#CC0000]
Երևանում՝ [/color]
Փետրվարի 19-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[color=#CC0000]Երևանի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ[/color]
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.9C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -14.9C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -0.2C