211652_close_icon
views-count1678 դիտում article-date 19:17 18-02-2015

ՀՅԴ-ն չի բացառում, որ իշխանության կոալիցիայի մեջ կմտնի

Մենք 7 կետեր ենք հրապարակել եւ ասել ենք, որ եթե մենք տեսնենք, որ մեր առաջարկների իրականացման համար կա քաղաքական կամք, այո, մենք պատրաստ ենք մտնել կոալիցիա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, կոալիցիա մտնելը իրենց համար խնդիր չէ: Իսկ ժամանակին կոալիցիայից դուսր են եկել իրենց սկզբունքներով պայմանավորված: Նա եւս մեկ անգամ հաստատեց, որ իրենց տեղեկություններով՝ Սերժ Սարգսյան եւ Գագիկ Ծառուկյան հանդիպումը եղել է: Ավելին` նշեց, որ վերջին օրերին իրենք բոլոր ջանքերը, հնարավորությունները, կապերը օգտագործել են, որ հանգուցալուծում լինի, բոլորին բավարարող պայմաններ ստեղծվեն: «Իսկ ովքեր սպասում էին երկու կողմերի բախումից ձեռքերը տաքացնել, նրանք հիասթափվելու են: Չի լինելու դա: Ես քաղաքական ուժերին նկատի չունեմ, այլ այն մարդկանց, որոնք ուզում էին ձեռքերը տաքացնել կրակի վրա» ,- ավելացրեց Արմեն Ռուստամյանը:

Նմանատիպ նյութեր