Դասախոսություն` Պաշտպանության նախարարությունում
Այսօր՝ Պաշտպանության նախարարության վարչական շենքում տեղի ունեցավ դասախոսություն, որին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության սպասավորների մի մասը: Բանախոսն էր՝ Պաշտպանության Նախարարի ավագ խորհրդական՝ Բաբկեն Վարդանյանը: Դասախոսությունը սկսվեց տերունական աղոթքով և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ողջույնի խոսքով:
Դասախոսության թեման հետևյալն էր. «Քրիստոնեաական հավատքի, դրանից բխող և դրա վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսության ու հայ տոհմիկ բարոյականության ընդհանրության ճանաչման և դրանց կիրառման ուսուցումը հայոց բանակում»:
Բանախոսության նպատակը հայ զինվորական հոգեղենության, գաղափարականության, բարոյականության, պատրաստակամության բարձրացումն է աշխարհի բանակների բարձրագույն մակարդակին:
Դասախոսությանը հաջորդեց հարց ու պատասխանը: Պահպանիչ աղոթքով Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ:
ՀՀ ՊՆ զորամասի հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագ Նաջարյան